Հունգարիան և Բուլղարիան իրենց դեսպանատները Իրանից տեղափոխում են Ադրբեջան
Հունգարիան ժամանակավորապես իր դեսպանատունը Իրանից տեղափոխել է Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նա հայտնել է, որ դեսպանատան 15 աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամները մեկնել են Ադրբեջան։
Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովն էլ իր հերթին է հայտարարել, որ փակել են Թեհրանում իրենց դեսպանատունը և տարհանել դիվանագիտական անձնակազմին ու նրանց ընտանիքներին Ադրբեջան՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման պատճառով, հաղորդում է Reuters-ը։