կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հունաստանը պիտի խելքը գլուխը հավաքի. Թուրքիայում իշխող կուսակցության փոխնախագահ

Հունաստանը պիտի խելքը գլուխը հավաքի. Թուրքիայում իշխող կուսակցության փոխնախագահ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը CNN Türk հեռուստաընկերության ուղիղ եթերում խոսել է թուրք-հունական հարաբերություններից, գրում է ermenihaber.am-ը:  

Քուրթուլմուշը նշել է, որ Հունաստանն ընդհուպ մինչև «Դեդեաղաչի» շրջան (հունարեն՝ Ալեքսանդրուպոլի) Կրետե կղզում տասնյակ ռազմաբազաներ է կառուցել, և երբ այդ մասին հարցնում են, հունական կողմը պատասխանում է, թե բազաներն օգտագործելու են Ռուսաստանի դեմ։

«Դրանք քայլեր են, որ մեծացնելու են լարվածությունը Էգեյան և Միջերկրական ծովերում։ Հունաստանը պիտի խելքը գլուխը հավաքի»,- նշել է նա։

Անդրադառնալով Կիպրոսի հիմնախնդրին՝ Քուրթուլմուշը մեղադրել է ԱՄՆ-ին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։ Նա շեշտել է, որ փորձելու են հասնել այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ճանաչմանը և ընդգծել է․

«Եթե խոսում ենք միջազգային իրավունքից, Կիպրոս կզու երաշխավոր երկրներից մեկը Թուրքիան է։ ԱՄՆ-ն Կիպրոսի համար երաշխավոր երկի՞ր է։ Այդ դեպքում ի՞նչ գործ ունի այնտեղ։ Հարավային կողմին զինելու փոխարեն, թող ինչ-որ բաներ ասի, որ կլուծի երկու կողմերի միջև առկա խնդիրը»։

 

  • Կիսվել: