կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հունաստանը պաշտոնապես դուրս է գալիս Թուրքիայի հետ բանակցություններից՝ Անկարայի սպառնալիքների պատճառով

Հունաստանը պաշտոնապես դուրս է գալիս Թուրքիայի հետ բանակցություններից՝ Անկարայի սպառնալիքների պատճառով

Չնայած Թուրքիայի կողմից Աթենքի հետ բանակցություններին ՆԱՏՕ-ի նախաձեռնության ընդունմանը, Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Հունաստանը դուրս կգա բանակցություններից Թուրքիայի կողմից շարունակական սպառնալիքների պատճառով, գրում է parstoday.com-ը:

Կիրիակոս Միսոտակիսն ասել է, որ Հունաստանի և Թուրքիայի բանակցությունների վերսկսման համար Անկարան նախ պետք է մի կողմ դնի Աթենքի դեմ ուղղված սպառնալիքները:

Ավելի վաղ Անկարան ողջունել էր բանակցությունները և կոչ էր արել Աթենքին սատարել Միջերկրական ծովում լարվածությունը թուլացնելու բանակցությունների ՆԱՏՕ-ի ծրագրին:

Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի  կողմից Միջերկրական ծովի արևելքում հորատման և հետախուզական աշխատանքների պատճառով, տարածաշրջանում լարվածությունը սրվել է:

Հունաստանը և  եվրոպական որոշ երկրներ հայտարարել են, որ Թուրքիայի գործողություններն անօրինական են և լարվածություն են առաջացնում տարածաշրջանում  և նախազգուշացրել են Անկարային այդ գործողությունների  հետևանքների մասին:

Թուրքիան ասում է, որ Անկարան ապահովում է իր իրավունքները Սև և Էգեյան ծովերում:

  • Կիսվել: