երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հունաստանը չի պատերազմի Թուրքիայի դեմ. Միցոտակիս

Հունաստանը չի պատերազմի Թուրքիայի դեմ. Միցոտակիս

Մենք չենք պատերազմի Թուրքիայի դեմ։ Այս մասին, ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստում, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, տեղեկացնում է Kathimerini-ն։

Նրա խոսքով՝ ինքն առաջվա պես հնարավոր է համարում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունների լուծումը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկխոսության միջոցով։ ՛՛Մենք պետք է կարողանանք Թուրքիայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել՝ որպես ողջամիտ չափահաս մարդիկ, եւ լուծել մեր հիմնական տարաձայնությունն Էգեյան եւ արեւելյան Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ՛՛,-ասել է նա։

  • Կիսվել: