ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հունաստանի վարչապետը կրկին անդրադարձել է Էրդողանի սպառնալիքներին

Հունաստանի վարչապետը կրկին անդրադարձել է Էրդողանի սպառնալիքներին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը  հայտարարել է, որ Աթենքը կփորձի բաց պահել Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներին, գրում է ermenihaber-ը։

Օրերս Էրդողանը թուրք-հունական լարվածության համատեքստում հայտարարել էր. «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»:

Ի պատասխան դրան՝ Միցոտակիսն ասել է. «Ո՛չ, պարո՛ն Էրդողան, Հունաստանի դեմ, փաստորեն, ավելի ուրիշ դատարկախոսություն չունեք»: Նրա այս խոսքերն ուղեկցվել են բազմության բուռն ծափողջույններով:

Այնուհետև Հունաստանի վարչապետը շարունակել է. «Ես Թուրքիայի նախագահի այդօրինակ հայտարարություններն անընդունելի եմ համարում: Բայց մենք միշտ կփորձենք բաց պահել կապի խողովակները»։ Նաև հավելել է, որ ինքը միշտ պատրաստ է հանդիպել Էրդողանի հետ։

Միցոտակիսն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում, որքան մոտենում է խորհրդարանական և նախագահական ընտրութունների օրը, այնքան Էրդողանն ավելի շատ է անում ազգայնական հայտարարություններ:

  • Կիսվել: