ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ С-300 համակարգեր ուղարկել Ուկրաինա

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ С-300 համակարգեր ուղարկել Ուկրաինա

Հունաստանը չի պատրաստվում ռուսական արտադրության С-300 ՀՕՊ համակարգեր ուղարկել Ուկրաինա, քանի որ դրանք անհրաժեշտ են հենց Հունաստանի պաշտպանության համար, հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

«Մենք բազմիցս ասել ենք, որ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը չի կարող լինել մեր երկրի պաշտպանության հաշվին: Մենք պայմանավորվել ենք ուղարկել հունական հետևակի մի շարք հին մարտական ​​մեքենաներ՝ պայմանով, որ դրանք անմիջապես փոխարինվեն գերմանական ավելի ժամանակակից զրահատեխնիկայով։ Այս որոշման շուրջ բանակցությունները շարունակվում են»,- ասել է վարչապետը։

Skai հեռուստաալիքը նկատել է, որ Հունաստանին պատկանող С-300 համակարգերը տեղակայված են երկրի կղզային մասում, և Վաշինգտոնում ինչ-որ մեկը սկսել է դիտարկել դրանք Ուկրաինա ուղարկելու հարցը՝ «հունական կղզիների ապառազմականացման» վերաբերյալ Թուրքիայի պահանջների լույսի ներքո: Աթենքը հերքել  այդ տեղեկությունը:

  • Կիսվել: