Հունաստանի վարչապետն ասել է, որ չի հավատում Թուրքիայի հետ զինված հակամարտությանը
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չի հավատում Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման «վատթարագույն սցենարին» և զինված հակամարտությանը՝ կապված թուրքական ղեկավարության հայտարարությունների հետ։
«Ոչ, չեմ հավատում, որ կունենանք «թեժ դրվագ»՝ զենքի կիրառմամբ։ Ինձ անհանգստացնում է Թուրքիայի հռետորաբանության ուժեղացումը: Ես կոչ եմ անում Թուրքիային գիտակցել, որ արտաքին քաղաքականությունը ներքին կուսակցական օգտագործման գործիք դարձնելը ճիշտ ռազմավարություն չէ»,- ասել է Միցոտակիսը Ալեքսանդրապոլիս քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հարաբերությունների երկկողմանի «վատագույն սցենարը»:
Նրա խոսքով՝ Հունաստանը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և, հաշվի առնելով միջազգային իրավունքը, լուծել Թուրքիայի հետ «միակ տարաձայնությունը», որը վերաբերում է Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատմանը:


