երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հունաստանի տարածքների նկատմամբ Թուրքիայի ագրեսիան կկանգնեցվի. Հունաստանի վարչապետ

Հունաստանի տարածքների նկատմամբ Թուրքիայի ագրեսիան կկանգնեցվի. Հունաստանի վարչապետ

Հունաստանը նախազգուշացնում է, որ պատրաստ է օգտագործել իր դիվանագիտական և ռազմական ողջ հզորությունն ու կարողությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը՝ Թուրքիայի թշնամական ծրագրերից, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ելույթ ունենալով Հունաստանի խորհրդարանում՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիային խորհուրդ է տվել վերադառնալ «տրամաբանության տիրույթ», հակառակ դեպքում՝ նախազգուշացրել է. «Հունաստանի տարածքների նկատմամբ Անկարայի աճող ագրեսիան և ծրագրերը կկանգնեցվեն»:

  • Կիսվել: