երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հուղարկավորությունը լուսանկարողների նկատմամբ բռնություն են գործադրում. ադրբեջանցի փաստաբան

Հուղարկավորությունը լուսանկարողների նկատմամբ բռնություն են գործադրում. ադրբեջանցի փաստաբան

Ադրբեջանցի փաստաբան Ասլան Իսմայիլովը սոցիալական ցանցերում ահազանգել է բռնությունների նոր դրսևորումների մասին:

Նա նշել է, որ արգելվել է լուսանկարել զոհերի հուղարկավորությունը, իսկ այն հարազատները, որոնք լուսանկարներ են տարածում, ենթարկվում են բռնության:

՛՛Բազմիցս հաղորդվել է, որ գործադիր իշխանության ներկայացուցիչները թույլ չեն տվել լուսանկարել զոհվածների հուղարկավորությունը և երբեմն նույնիսկ կոպիտ են վարվել զոհվածների ընտանիքի անդամների հետ՛՛,-ասել է փաստաբանը՝ հավելելով, որ  դա բացարձակապես անընդունելի է:

Նա նաև նշել է. որ հնարավոր է՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կա ինչ-որ հաստատության հանձնարարական, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է ուղեկցվի բռնության գործադրմամբ:

  • Կիսվել: