երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հս. Օսիայում «Ջերմուկ»-ի շշում հանքային ջրի փոխարեն եղած քացախը խմած տղամարդը մահացել է

Հս. Օսիայում «Ջերմուկ»-ի շշում հանքային ջրի փոխարեն եղած քացախը խմած տղամարդը մահացել է

Տղամարդը, որը նախօրեին Հյուսիսային Օսիայում կերակրափողի այրվածք էր ստացել «Ջերմուկ»-ի նոր  շշում հանքային ջրի փոխարեն եղած քացախը խմելու հետևանքով, մահացել է հիվանդանոցում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Թունավորվածին հատուկ ինքնաթիռով ուղարկել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ: Բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն տղամարդն այսօր մահացել է։

Հիշեցնենք, որ ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը, հայտարարել է «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքի կասեցման մասին՝ ստուգելու դրա անվտանգությունը։

  • Կիսվել: