ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հրվ. Օսիան ՌԴ կազմում ներառելու մասին հանրաքվեն անընդունելի է Վրաստանի համար. երկրի ԱԳ նախարար

Հրվ. Օսիան ՌԴ կազմում ներառելու մասին հանրաքվեն անընդունելի է Վրաստանի համար. երկրի ԱԳ նախարար

Հարավային Օսիան Ռուսաստանի կազմում ներառելու մասին խոսակցություններն անընդունելի են Վրաստանի իշխանությունների համար: Այս մասին, vedomosti.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

«Իհարկե, Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու մասին խոսակցություններն անընդունելի են այն պայմաններում, երբ Վրաստանի տարածքն օկուպացված է: Այս օկուպացիան ոչ միայն քաղաքական, այլև իրավական գնահատական ունի»,- ասել է Զալկալիանին:

Հանրաքվեն, որում Հարավային Օսիայի բնակիչները կքվեարկեն Ռուսաստանին միանալու հարցի շուրջ, կարող է անցկացվել մայիս-հունիսին։ Այս կարծիքը հինգշաբթի ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

Նախօրեին Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ երկիրը մոտ ապագայում իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու համար։

  • Կիսվել: