Հրթիռակոծվել են Խարկովն ու Նիկոլաևը. քաղաքապետ
Այս գիշեր և վաղ առավոտյան ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք քաղաքների, մասնավորապես Խարկովի և Նիկոլաևի վրա։ Այս մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը:
Նա նշել է, որ քաղաքի կենտրոնական թաղամասերին մի քանի ուժեղ հարվածներ են հասցվել:։ Շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն էլ հայտարարել է, որ հարվածի տակ է հայտնվել Օսնովյանսկի շրջանը, կա մեկ տուժած:
Իր հերթին Նիկոլաևի շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմն էլ հայտնել է, որ շաբաթ առավոտյան՝ մոտավորապես ժամը 04:20-ին, ռուսները գրոհել են քաղաքը S-300 վեց հրթիռներով։