երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հռոմում տղամարդը կրակ է բացել և սպանել մարդկանղ, այդ թվում՝ անչափահասներ

Հռոմում տղամարդը կրակ է բացել և սպանել մարդկանղ, այդ թվում՝ անչափահասներ

Հռոմում տղամարդը կրակ է բացել և սպանել երեք մարդու, այդ թվում՝ երկու անչափահասների, հայտնում է իտալական Rai հեռուստաալիքը:

Նշվում է, որ երեխաներին ուղղաթիռով շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։
 

Հանցագործը բարիկադավորվել է տներից մեկում և հրաժարվել բանակցել, ինչից հետո իրավապահները որոշել են գրոհել շենքը:

Պարզվել է, որ հարձակվողն ինքնասպան է եղել:

Նախնական վարկածի համաձայն՝ սպանության պատճառը եղել է կենցաղային վեճը:

  • Կիսվել: