հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հռոմի պապը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների քրիստոնյաներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ

Հռոմի պապը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների քրիստոնյաներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների ուղղափառ և կաթոլիկ հավատացյալներին Քրիստոսի Ծննդյան տոնի կապակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Սրտանց շնորհավորանքներ եմ հղում Արևելյան եկեղեցիների համայնքներին, ինչպես կաթոլիկ, այնպես էլ ուղղափառներին, որոնք վաղը նշելու են Տիրոջ Սուրբ Ծնունդը»,- ասել է քահանայապետը՝ Առաքելական պալատի պատուհանից դիմելով հավատացյալներին Աստվածահայտնության տոնի կապակցությամբ, որն այսօր նշում է Հռոմի կաթոլիկ եկեղեցին:

Նշենք, որ Հռոմեակաթոլիկ եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին, Հայաստանում`հունվարի 6-ին, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում այն նշում են հունվարի 7-ին։

  • Կիսվել: