չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Հռոմի պապը պատրաստ է հանդիպել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկիի հետ

Հռոմի պապը պատրաստ է հանդիպել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկիի հետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումների՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։

«Ես բաց եմ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի նախագահների հետ հանդիպելու համար: Ես չեմ գնացել Կիև, քանի որ այդ պահին հնարավոր չէր գնալ»,-այդ մասին նա լրագրողներին ասել է օդանավում՝ Կոնգո և Հարավային Սուդան առաքելական ուղևորությունից վերադառնալիս:

  • Կիսվել: