երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Դեռ ողջ եմ»․ Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից

«Դեռ ողջ եմ»․ Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից

 Հռոմի Ֆրանցիսկոս պապը 3 օր հիվանդանոցում բրոնխիտի դեմ բուժվելուց հետո առավոտյան դուրս է գրվել:  

Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Պապը դուրս է գրվել տեղական ժամանակով 10:30-ին: Նախքան հիվանդանոցից հեռանալը նա իջել է մեքենայից, ողջունել լրագրողներին և պարզապես իրեն ողջունողներին:  

«Ես դեռ ողջ եմ», -ասել է Հռոմի պապը: 

Նա նաև գրկել է նախորդ երեկոյան հիվանդանոցում մահացած աղջկա ծնողներին՝ կանգ առնելով և աղոթելով նրանց հետ: 

  • Կիսվել: