երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հռոմի պապը 3 տարվա մեջ առաջին անգամ Վատիկանում հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ

Հռոմի պապը 3 տարվա մեջ առաջին անգամ Վատիկանում հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր Վատիկանում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ, ինչը, ըստ Reuters գործակալության՝ նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումն է վերջին երեք տարվա ընթացքում։

Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն ու Պաղեստինի նախագահը կես ժամ առանձազրույց են ունեցել, սակայն հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հայտնել:

Նշվում է, որ Աբասը հանդիպել է նաև կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան դիվանագիտական ​​ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար «շատ լուրջ մարդասիրական իրավիճակը Գազայում, որտեղ ակնկալվում է, որ հրադադար կձևավորվի, և բոլոր պատանդները հնարավորինս շուտ ազատ կարձակվեն»։

Աբբասը հայտարարության մեջ նշել է, որ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին «երկու պետությունների լուծման վրա հիմնված Պաղեստինում արդար խաղաղության հասնելուն աջակցող դիրքորոշման համար»:

Աբասը այս շաբաթ Հռոմում է կարճատև այցով: Վաղը նա նաև կհանդիպի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Հռոմի պապը, որը ղեկավարում է 1,4 միլիարդ անդամ ունեցող Հռոմի կաթոլիկ եկեղեցին, վերջերս ավելի բաց է արտահայտվել Իսրայելի կողմից Գազայի հատվածը ռմբակոծելու մասին:

Նոյեմբերին Ֆրանցիսկոս Առաջինը համաշխարհային հանրությանը հրավիրել էր քննելու այն հարցը, թե արդյոք Իսրայելի արշավը Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի ցեղասպանություն է:

  • Կիսվել: