ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հռոմի Պապին փամփուշտներով նամակ են ուղարկել

Հռոմի Պապին փամփուշտներով նամակ են ուղարկել

Միլանի մերձակայքում գտնվող Պեսկյեր-Բորոմեո քաղաքի փոստի աշխատակիցները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ուղղված երեք փամփուշտով ծրար են տել, գրում է Messaggero թերթը:

Ծրարը հայտնաբերվել էր գիշերը՝ տեսակավորման ժամանակ: Դրա վրա երեւում էր հասցեն՝ «Պապին, Վատիկան քաղաք՝ Սուրբ Պետրոսի հրապարակ»:

9 մմ տրամաչափի երեք փամփուշտով ծրարն առգրավվել է կարաբիներների կողմից: Ենթադրաբար, այն ուղարկվել էր Ֆրանսիայից:

Ինչպես նշում է Corriere della Sera թերթը, ծրարի ներսում կար նաեւ գրություն, որում հիշատակվում էր Վատիկանում ֆինանսական գործարքների մասին:

  • Կիսվել: