երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հռոմի պապի մոտ հայտանաբերվել է բրոնխիտ

Հռոմի պապի մոտ հայտանաբերվել է բրոնխիտ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ևս մի քանի օր կմնա հիվանդանոցում՝ բրոնխիտի վարակի բուժման համար։ Ինչպես հինգշաբթի օրը հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից, նա առաջիկա օրերին կարող է դուրս գրվել։

«Սովորական կլինիկական հետազոտությունների շրջանակում սուրբ հոր մոտ հայտնաբերվել է բրոնխիտային վարակ, ինչի համար պահանջվել է հատուկ թերապիայի նշանակում, որից հետո պոնտիֆիկոսի վիճակը բարելավվել է, հայտնել են Վատիկանի մամուլի ծառայությունից։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կեսօրն անցկացրել է Հռոմեական կլինիկայում՝ իրեն նվիրելով հանգստի, աղոթքի և որոշակի աշխատանքի»,- ասվում է հայտարարության մեջ։

86-ամյա պոնտիֆիկոսի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել չորեքշաբթի։

  • Կիսվել: