կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հռիփսիմե Գրիգորյանը Շվեդիայում ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը

Հռիփսիմե Գրիգորյանը Շվեդիայում ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը

Ավարտվել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի աշխատանքային այցը Շվեդիայի Թագավորություն, որտեղ  հանդիպումներ է ունեցել Րիկսդագի (Խորհրդարանի) Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների, խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների, շվեդական SIDA-ի տարածաշրջանային ղեկավարի և SALAR-ի գործադիր տնօրենի հետ։  Այս մասին պատգամավորը հայտնել ֆեյսբուքյան գրառմամբ։

«Քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ սեպտեմբերի 13-ից սկսված ադրբեջանական հարձակումը, ներկայացել Հայաստանի դիրքորոշումները և համագործակցության ակնկալիքները:

Մտքեր ենք փոխանակել բազմաթիվ ուղղություններով արագորեն զարգացող հայ-շվեդական համագործակցությունն առավել խորացնելու վերաբերյալ:

Իբրև Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար` շնորհակալություն եմ հայտնել գործընկերներիս ադրբեջանական ագրեսիան հասցեական և աներկբա դատապարտելու և Շվեդիայի կառավարությունից ընդդեմ Ադրբեջանի գործուն միջոցներ պահանջելու համար:

Հանդիպել ենք Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին, քննարկել անվտանգային խնդիրներին և հայ-շվեդական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Շվեդիայում է նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը՝ շվեդական պառլամենտական փորձի ուսումնասիրման ծրագրով: Այցը կազմակերպվել է ՄԱԿ Զարգացման գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում, որն աջակցվում է Շվեդիայի կառավարության կողմից»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: