ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հրապարակվել է Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած կնոջ երթուղու տեսանյութը

Հրապարակվել է Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած կնոջ երթուղու տեսանյութը

Ստամբուլում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր նյութեր է հրապարակել թուրքական TRT Haber պորտալը։ Տեսախցիկները ֆիքսել են պայթուցիկով ահաբեկչի երթուղին Թաքսիմ հրապարակից Իսթիքլալի բանուկ զբոսաշրջային փողոցով:

Նկարահանվել է նաև պայթուցիկ սարքը նստարանին դնելու պահը, որտեղ կինը նստել է մոտ 40 րոպե։ Ավելի ուշ նրան բերման են ենթարկել։ Հիշեցնենք՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող մարդաշատ Իստիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել, 81 մարդ՝ վիրավորվել, այդ թվում՝ 3 ռուս կին։

  • Կիսվել: