երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Հրապարակվել է իրանական բանակի կողմից սեփական նավի հրթիռակոծման տեսանյութը

Հրապարակվել է իրանական բանակի կողմից սեփական նավի հրթիռակոծման տեսանյութը

Հրապարակվել է զորավարժության ժամանակ Իրանի բանակի կողմից պատահաբար սեփական նավը հրթիռով խոցելու տեսանյութը։ Համապատասխան տեսանյութը Թվիթերում հրապարակել է IRIB հեռուստառադիոկայանը։

Յոթ վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է նավը, որից սև ծուխ է դուրս գալիս։ Միջադեպը տեղի է ունեցել Պարսից ծոցում: Նավում այդ պահին գտնվել է 30 մարդ:

Նշենք, որ Իրանի ԶՈՒ-ն չի հաստատել հրթիռով նավին հարվածելու փաստը, սակայն տեղեկացրել են, որ միջադեպ է տեղի ունեցել, ինչի արդյունքում առնվազն 19 զոհ ու 15 տուժած կա:

  • Կիսվել: