ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հրաձգություն Վաշինգտոնում. 3 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել

Հրաձգություն Վաշինգտոնում. 3 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի հարավ-արևելքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է երեք, վիրավորվել` երկու մարդ: Այս մասին հայտնում է քաղաքի ոստիկանությունը։
Ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում։ Good Hope Road-ի հարավարևելյան 1600 թաղամասում նրանք հայտնաբերել են հրազենային վնասվածքներով հինգ մարդու:

«Երկու տղամարդ և մեկ կին տեղում մահացել են, ևս երկու տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց»,– դեպքի վայրում ասել է մայրաքաղաքի ոստիկանության պետի պաշտոնակատար Պամելա Սմիթը։

Հոսպիտալացված տուժածների վիճակը հայտնի չէ։
Սմիթը դիմել է հանրության օգնությանը կրակոցների մասին նոր մանրամասներ իմանալու համար։

  • Կիսվել: