ՀՕՊ–ն այս գիշեր ուկրաինական 52 ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՌԴ ՊՆ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ուկրաինական 52 անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «18 ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի մարզի տարածքում, 15-ը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 9 ԱԹՍ՝ Ռոստովի մարզի, 4-ը՝ Օրյոլի մարզի, 3-ական ԱԹՍ՝ Բելգորոդի և Աստրախանի մարզերի տարածքներում»:


