Հոկտեմբերի 26-ի ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ վերադարձ ռուս-խորհրդային անցյալին. Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է հետ կանչել բոլոր ռուսամետ օրենքները, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս մասին գրում է գերմանական Bild թերթը՝ մանրամասնելով, որ Վրաստանի նախագահն այս մասին ասել է Բեռլինում ելույթի ժամանակ:
«Այս ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ խավար, վերադարձ ռուս-խորհրդային անցյալին»,-կայանալիք ընտրությունների մասին ասել է Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այլևս չեն ձգտում դեպի Եվրոպա և սահմանափակում են խոսքի և ընդդիմության ազատությունը.