ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հնդկաստանը փորձում է հացահատիկի շուկայում «փոխարինել» Ռուսաստանին և Ուկրաինային

Հնդկաստանը փորձում է հացահատիկի շուկայում «փոխարինել» Ռուսաստանին և Ուկրաինային

Bloomberg-ը հայտնում է, որ Հնդկաստանը ավարտում է ցորեն արտահանելու շուրջ բանակցությունները Եգիպտոսի հետ, որը Մերձավոր Արևելքում հացահատիկի ամենախոշոր ներկրող երկիրն է։ Նա բանակցություններ է վարում այլ երկրների հետ այն բանից հետո, երբ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը «դադարեցրեց» գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային մատակարարումը։

Բացի այդ, ինչպես հայտնում է Հնդկաստանի առևտրի նախարարությունը, երկիրը բանակցություններ է վարել Բոսնիա և Հերցեգովինային, Սուդանին, Նիգերիային և Իրանին ցորեն վաճառելու շուրջ։ 

Հնդկաստանը հացահատիկային ապրանքներ արտադրող երկրներից աշխարհում երկրորդն է, իսկ Բանգլադեշը՝ մոտ 170 միլիոն բնակչությամբ, 2020-2021 թվականներին եղել է ցորենի ամենամեծ գնորդը, ասվում է զեկույցում։

Նախարարության տվյալներով՝ Հնդկաստանի կառավարությունը եգիպտացի գործընկերներին և գյուղատնտեսական արտադրանքի այլ պոտենցիալ գնորդներին հավաստիացրել է, որ երկաթուղային բավարար հզորություն կտրամադրի «ցորենի արտահանման պահանջարկի ցանկացած անհապաղ աճ» ապահովելու համար։

10 ամսում Հնդկաստանից ցորենի առաքումները ավելի քան քառապատկվել են՝ հասնելով մոտ 6 միլիոն տոննայի՝ նախորդ տարվա 1,38 միլիոն տոննայի դիմաց: Ըստ տեղական գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ երկրի ցորենի արտադրությունը, հավանաբար, կաճի մինչև 2021-2022 թվականներին ռեկորդային 111,3 միլիոն տոննա՝ մեկ տարի առաջվա 109,6 միլիոն տոննայի դիմաց: 

  • Կիսվել: