Հնդկաստանը փակել է Պակիստան գնացող ջուրը
Հնդկաստանը դադարեցրել է ջրի մատակարարումը Պակիստանի հետ սահմանին գտնվող Չենաբ գետի վրա կառուցված Բագլիհար ամբարտակի միջոցով, տեղեկացնում է Press Trust of India-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Նշվում է, որ Հնդկաստանը նախատեսում է նմանատիպ միջոցներ ձեռնարկել նաև Ջելում գետի վրա գտնվող Քիշանգանգա ամբարտակի հետ կապված:
Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ այս հիդրոէլեկտրակայանները՝ Բագլիհարը Ջամմուի Ռամբան շրջանում և Քիշանգանգան հյուսիսային Քաշմիրում, Հնդկաստանին հնարավորություն են տալիս կարգավորելու ջրի բացթողնման ժամկետները։
Տասնամյակներ շարունակ գործող պայմանագրի գործողությունը կասեցնելու Հնդկաստանի որոշումը կայացվել է Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 26 մարդու՝ հիմնականում զբոսաշրջիկների, զոհվելու պատճառով: