Հնդկաստանը կարող է լիարժեք հասանելիություն ստանալ Սու-57 կործանիչների տեխնոլոգիաներին. National Interest
Հնդկաստանը կարող է լիարժեք հասանելիություն ստանալ ռուսական հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների տեխնոլոգիաներին, գրում է ամերիկյան The National Interest (TNI) ամսագիրը։
Ըստ պարբերականի՝ «Հնդկաստանի հետ լիցենզավորված արտադրության վերաբերյալ համաձայնագիրը կարող է այդ երկրի պաշտպանության նախարարությանը լիարժեք հասանելիություն տրամադրել Սու-57-ի ներքին կառուցվածքին»։
Սու-57-ը կրակային հզորությամբ գերազանցում է մյուս բոլոր ռուսական կործանիչները։ Օդանավի հիմնական սպառազինությունը համարվում են 30 միլիմետրանոց 9-A-4071K ավտոմատ թնդանոթը, K-74m2, K-77M և R-37m հրթիռներն ու կառավարվող ռումբերը:
Մայիսին РИА Новости-ն, հղում անելով «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցչին, հաղորդել էր, որ Սու-57-ում ներդրվել է արհեստական բանականության համակարգ։