երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հնդկաստանը՝ հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. կան զոհեր ու վիրավորներ

Հնդկաստանը՝ հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. կան զոհեր ու վիրավորներ

Հնդկաստանը հայտնվել է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. երկրի արևմտյան շուրջ 5000 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության:

ԶԼՄ-ները հայտնում են, որ կան զոհեր ու վիրավորներ: Տարհանվել է 100 հազարից ավելի մարդ, որոնց տեղափոխել են ժամանակավոր ճամբարներ։

Ինչպես հայտնել է Գուջարաթի առողջապահության նախարարը՝  ընդհանուր առմամբ վնասվել է շուրջ 13400 հեկտար տարածք: Այժմ տեղական իշխանությունները վերանորոգման աշխատանքներ են իրականացնում: 

 

  • Կիսվել: