Հնդկաստանում ճոպանուղու խափանման պատճառով ավելի քան 300 զբոսաշրջիկ մնացել է 150 մետր բարձրության վրա
Հնդկաստանում ճոպանուղի է խափանվել, ինչի հետևանքով ավելի քան 300 զբոսաշրջիկ մնացել է 150 մետր բարձրության վրա: Այս մասին տեղեկացնում է PTI գործակալությունը։
Նշվում է, որ փրկարարական գործողությունը տևել է յոթ ժամ։ Բոլոր զբոսաշրջիկներին հաջողվել է փրկել։
Տեսանյութը՝ այստեղ:


