շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հնդկաստանում կապիկները գողացել են կորոնավիրուսով հավանական վարակակիրների արյան նմուշները (տեսանյութ)

Հնդկաստանում կապիկները գողացել են կորոնավիրուսով հավանական վարակակիրների արյան նմուշները (տեսանյութ)

Հնդկական Ութար Պրադեշ նահանգում մի քանի կապիկներ հարձակվել են լաբորատորիայի աշխատակցի վրա և գողացել նրա մոտ եղած արյան նմուշները, որոնք պատկանում են կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող պացիենտներին․ գողացել են երեք նմուշ և դիմել փախուստի, տեղեկացնում է India Today-ը:

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Ութար Պրադեշի «Մերութի» բժշկական համալսարանում: Բժիշկները վախենում են՝ եթե նմուշներում կորոնավիրուս կա, ապա այն կարող է փոխանցվել կապիկներին: Նրանք նաև նշել են, որ նախկինում կապիկներն արդեն գողացել են տարբեր իրեր լաբորատորիայից:

  • Կիսվել: