երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հնդկաստանում գնացքում բռնկված հրդեհի պատճառով 10 մարդ է զոհվել

Հնդկաստանում գնացքում բռնկված հրդեհի պատճառով 10 մարդ է զոհվել

Հնդկաստանի հարավային նահանգում շաբաթ առավոտյան երկաթուղային կայարանի անշարժ գնացքի խցիկում հրդեհ է բռնկվել։

Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ մի քանի ուղևոր կրակ է վառել գնացքի ներսում՝ մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված գազօջախի վրա թեյ պատրաստելու համար, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել գնացքում:

Հրդեհը բռնկվել է կայանված գնացքում վաղ առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում և շարունակվել է երկու ժամ, մինչև հրշեջները կարողացել են մարել այն։ Բռնկված հրդեհից առնվազն 10 մարդ զոհվել է։

  • Կիսվել: