Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել շուրջ 174 հազար բնակչություն ունեցող Պատխանկոտ քաղաքից 147 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Օջախը գտնվել է 21 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ այս պահի դրությամբ չեն հաղորդվում: