ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հնդկական պետական նավթային ընկերությունը հրաժարվել է գնել ռուսական Urals նավթ

Հնդկական պետական նավթային ընկերությունը հրաժարվել է գնել ռուսական Urals նավթ

Հնդկաստանի պետական ​​նավթագազային ընկերությունը (Indian Oil Corporation) ռուսական Urals նավթը հանել է իր գնումների համար հայտարարված վերջին տենդերից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները։ Ընկերությունը վառելիք է գնում իր և իր դուստր ձեռնարկության՝ Chennai Petroleum-ի համար։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Urals-ի բացառման պատճառը եղել է ավելի ցածր ծծմբի պարունակությամբ վառելիքի որոնումը։

Բացի Urals-ից, մրցույթից բացառվել են նավթի մի քանի այլ ապրանքանիշեր՝ Das, Eugene Island, Thunder Horse:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հորդորել էր Հնդկաստանին և այլ երկրներին նավթամթերք չգնել Ռուսաստանից։ Այս մասին Բլինկենը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի առցանց հանդիպումից հետո։

  • Կիսվել: