Հնարավոր է՝ Իրանն իսրայելական ու ամերիկյան թիրախներին հարվածի «ջրի տակից արձակվող» հրթիռներով
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար, գեներալ Ալի Ֆադավին չի բացառել, որ Իրանն առաջիկա օրերին իսրայելական ու ամերիկյան թիրախներին պատասխան հարվածներ կհասցնի նոր տեսակի հրթիռներով։
Նա, մասնավորապես, ասել է. «Իսլամական Հանրապետությունն ունի ջրի տակից արձակվող հրթիռներ»:
Ֆադավիի խոսքով՝ առաջիկա օրերին հենց դրանք էլ կարող է կիրառվել։
«Ջրի տակից արձակվող հրթիռներ են, որոնց արագությունը վայրկյանում կազմում է 100 մետր։ Հնարավոր է, որ առաջիկա օրերին մենք դրանք օգտագործենք»,-նշել է նա:


