Հիվանդանոցում մահացել է Իրանում դամբարանի վրա հարձակված ահաբեկիչը
Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Շահ Չերախի դամբարանի վրա հարձակված ահաբեկիչը մահացել է հիվանդանոցում։ Այս մասին շաբաթ գիշերը հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյային։
«Չնայած բոլոր ջանքերին, ահաբեկիչը, ով հարձակվել էր Շիրազի Շահ Չերախի դամբարանի ուխտավորների վրա, մահացել է», – ուրբաթ երեկոյան IRNA-ին ասել է Ֆարս նահանգի փոխնահանգապետ Իսմայիլ Մոհաբիփուրը: Զինյալը վիրավորվել է անվտանգության ուժերի կողմից և տեղափոխվել Շիրազի հիվանդանոց, ասել է նա։
Չորեքշաբթի օրը IRNA գործակալությունը հաղորդել է, որ երեք անհայտ անձինք կրակ են բացել Իրանի Ֆարս նահանգում գտնվող Շիրազում գտնվող Շահ Չերախի դամբարանի վրա: Ենթադրվում էր, որ կարգուկանոնի ուժերին հաջողվել է կալանավորել երկու զինյալի, երրորդի համար որոնողական աշխատանքներ են տարվում, սակայն ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ ահաբեկիչը գործել է միայնակ։ Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել 15 մարդ, 27-ը՝ վիրավորվել։ Reuters-ը հայտնել է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը։


