շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հինգ տարով երկարեցվել է Իրան-Ռուսաստան համագործակցության պայմանագիրը

Հինգ տարով երկարեցվել է Իրան-Ռուսաստան համագործակցության պայմանագիրը

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտարարե է Իրան-Ռուսաստան համագործակցության համաձայնագիրը հինգ տարով երկարաձգելու մասին, գրում է parstoday.com-ը:  

Ուրբաթ օրը, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին անդրադառնալով Թեհրան-Մոսկվա փոխադարձ հարաբերությունների համաձայնագրի 20-ամյա ժամկետին որն ավարտվում է այսօր, ասել է. «Պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվեց ևս հինգ տարով և միաժամանակ թարմացվում է, հիմնվելով երկու երկրների նոր կարողությունների վրա»:

Ռուսաստանում Իրանի դեսպանը հավելել է «Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակը և համագործակցության շրջանակը շատ ավելի բարձր է, քան նախորդ տասնամյակներում, մինչդեռ երկու կողմերի համագործակցությունն էլ ավելի է խորացել ու իմաստալից դարձել: Երկու երկրների հարաբերություններում կան բազմաթիվ կարողություններ, որոնց պետք է համագործակցության համապարփակ ծրագրում անդրադառնալ»:

 

  • Կիսվել: