ՀՀ վարչապետը ահազանգ հնչեցրեց, որ Ռուսաստանը բավարար ջանքեր չի գործադրում դաշնակցին օգնելու համար. Մարկ Կաց
Ջորջ Մեյսոնի համալսարանի Շարի անվան քաղաքականության եւ կառավարման դպրոցի պրոֆեսոր Մարկ Կացը NewsWeek հանդեսի հետ զրույցում մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժությունները չեղարկելու որոշումը, նշել, թե Հայաստանի վարչապետը դրանով ոչ թե ցանկանում է դադարեցնել Ռուսաստանի դերը Հայաստանում, այլ ահազանգ հնչեցնել, որ Ռուսաստանը բավարար ջանքեր չի գործադրում դաշնակցին օգնելու համար։ Ըստ պրոֆեսորի, խնդիրն այն է, որ Ռուսաստանը խրվել է Ուկրաինայում եւ իսկապես ի վիճակի չէ ավելին անել Հայաստանի համար։
Ըստ Կացի, անգամ եթե Փաշինյանը խնդիրներ ունի Պուտինի հետ, նրա համար բարդ կլինի աջակցություն գտնել այլ տեղում։ -Քանի որ ՆԱՏՕ-ի անդամները դժվար թե պաշտպանեն Հայաստանին ապագա որեւէ հակամարտության ընացքում, Փաշինյանի երկիրը պարզապես չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ իր կապերից,- ասել է Կացը։


