երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՀՀ-ում Վրաստանի դեսպանն ու ԵՄ ներկայացուցչության ղեկավարը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը 

ՀՀ-ում Վրաստանի դեսպանն ու ԵՄ ներկայացուցչության ղեկավարը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը 

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն այսօր հանդիպել է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Վրաստանի դեսպանությունից:

Նշվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստանի, Վրաստանի ու Եվրամիության միջև եռակողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները:

 

  • Կիսվել: