ՀՀ-ն շահագրգիռ է երկրի անվտանգության և տնտեսական զարգացման հարցում ԱՄՆ-ի ներգրավմամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։
Հանդիպմանը քննարկվել են խորհրդարան-գործակալություն համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը մեր երկրի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման հարցում:
Գործընկերները զրուցել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում հեռանկարային ծրագրերի և նախագծերի շուրջ:


