երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Հեզբոլլահը» հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի քաղաքներին ու ռազմաբազաներին

«Հեզբոլլահը» հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի քաղաքներին ու ռազմաբազաներին

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իր մարտիկները կիրակի օրը հրթիռային հարվածներ են հասցրել իսրայելական Հայֆա և Ցֆատ քաղաքներին, ինչպես նաև Իսրայելի Պաշտպանության բանակի ղեկավար կադրերի պատրաստման Շամշուն բազային և սահմանամերձ գոտու տարբեր հատվածներում ՑԱԽԱԼ-ի կենդանի ուժի կուտակման վայրերին։

Հայտաարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Իսլամական դիմադրության մարտիկները հթրիռային մի շարք հարվածներ են հասցրել Իսրայելի բանակի սպայական կազմի պատրաստման Շամշունի բազային, որը գտնվում է Տիբերիադի լճի արևմուտքում»,-ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Նշվում էն աև, որ լիբանանյան դիմադրությունը մի քանի անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Հայֆա և Ցֆաթ քաղաքներին, ներառյալ Ֆիլուն ռազմաբազան:

Ըստ մամուլի ծառայության՝ իսրայելցի զինվորականների կուտակումների վայրերը հարձակման են ենթարկվել իսրայելական մի քանի սահմանամերձ բնակավայրերում, այդ թվում՝ լիբանանյան Բլիդա, Մարկաբա և Քֆարկիլ սահմանամերձ բնակավայրերում:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: