ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«Հեզբոլլահն» ԱԹՍ-նեով գրոհ է կազմակերպել իսրայելական բազայի վրա. կան զոհեր

«Հեզբոլլահն» ԱԹՍ-նեով գրոհ է կազմակերպել իսրայելական բազայի վրա. կան զոհեր

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով չորս իսրայելցի զինվոր է զոհվել, մոտ 70-ը վիրավորվել է, տեղեկացնում է Times of Israel-ը: 

Նշվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան «Հեզբոլլահը»։ Խմբավորման մամուլի ծառայության տվյալներով՝ հարվածը հասցվել է ի պատասխան հինգշաբթի հարավային Լիբանանում և Բեյրութում Իսրայելի հարձակումներին։

Հաղորդվում է, որ, ըստ նախնական հետաքննության տվյալների, «Հեզբոլլահը» Միջերկրական ծովից երեք «Միրսադ» անօդաչու թռչող սարք է արձակել, որից երկուսը խոցվել է, մեկն անհետացել է ռադարներից՝ շատ ցածր թռչելու արդյունքում:

«Հեզբոլլահը» հայտարարության մեջ սպառնացել է նոր հարձակումներով, եթե Իսրայելի ռազմական գործողությունները շարունակվեն Լիբանանի հարավում:

  • Կիսվել: