Լուկաշենկոն շնորհավորել է Ալիևին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։
Նա ընդգծել է, որ Բելառուսը հարգանքի տուրք է մատուցում Իլհամ Ալիևի հոր հիշատակին, ով կանգնած էր Մինսկի և Բաքվի միջև հավասար և փոխշահավետ համագործակցության ձևավորման ակունքներում։ Ըստ նրա՝ խորհրդանշական է նաև այն, որ Ադրբեջանում Հեյդար Ալիևի տարի հռչակված 2023-ին արժանիորեն նշվում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։