Հեռարձակման հնարավոր դադարեցման մասին նախնական ծանուցումները չենք ստացվել․ ռուսական «Առաջին ալիք»
Հեռարձակման հնարավոր դադարեցման մասին նախնական ծանուցումները, որոնք նախատեսված են համաձայնագրերով, չենք ստացել։ Այս մասին ռուսական «Առաջին ալիքից» պատասխանել են ArmeniaSputnik-ի հարցմանը։
«Առաջին ալիքից» նշել են նաև, որ առաջացած պարտքի պատճառները բացառապես տեխնիկական են։ Մեր ընկերությունը ուշադիր հետևում է պարտավորությունների կատարմանը, որ թույլ չտա գործող պայմանագրի խախտումներ:
«Հայկական կողմն այսօր հաստատեց, որ բոլոր վճարումները ստացել են։ Սպասում ենք առաջիկա ժամերին Հայաստանի մուլտիպլեքսում «Առաջին ալիքի» հեռարձակման վերսկսմանը»: