Հեռախոսազրույց են ունեցել Նեթանյահուն և Բայդենը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է անցկացնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը, տեղեկացնում է The Times of Israel-ը:
Նշվում է, որ հեռախոսազրույցին միացել են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Նեթանյահուի գլխավոր խորհրդական Օֆիր Ֆալկը, ռազմական քարտուղար գեներալ-մայոր Ռոման Հոֆմանը, գրասենյակի ղեկավար Ցախի Բրավերմանը և այլ պաշտոնյաներ:
Նշվում է, որ բանակցություններն ընթանում են Իրանի կողմից հրթիռային հարվածին Իսրայելի պատասխանի վերաբերյալ սպասումների ֆոնին: