Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բայրամովը «դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա վերջին հրթիռային հարձակումը և աջակցություն է հայտնել Թուրքիային»։
Ընդգծվել է, որ ռազմական գործողությունների հետագա սրումը կարող է «անցանկալի հետևանքների» հանգեցնել։
Նշվում է, որ կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և աճող լարվածությունը։


