Հելսինկիում զանգվածային երթի ժամանակ այրել են Ռուսաստանի դրոշը
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում զանգվածային երթի ժամանակ այրել են Ռուսաստանի դրոշը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջադեպի պատճառով գերատեսչությունը դիվանագիտական դեմարշ է ընդունել։ Մոսկվան ընդգծել է, որ իրենք նման քայլը համարում են Ռուսաստանի պետական խորհրդանիշի հանդեպ վիրավորական անընդունելի արարք։
«Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ի միջոցով ֆիննական կողմին դիվանագիտական դեմարշ է ուղարկվել , որի ընթացքում նշվել է, որ նման գործողությունները Մոսկվայում դիտվում են որպես մեր երկրի պետական խորհրդանիշը պղծելու աննախադեպ անընդունելի արարք», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Հելսինկիին պահանջ է ուղարկվել՝ պատասխանատվության ենթարկել հանցագործության մեղավորներին և միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար։


