երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայտնի տիեզերագնացը չի մասնակցի Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին. նա ընդգծել է այդ երկրի իրականացրած ագրեսիայի փաստը ՀՀ-ի նկատմամբ 

Հայտնի տիեզերագնացը չի մասնակցի Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին. նա ընդգծել է այդ երկրի իրականացրած ագրեսիայի փաստը ՀՀ-ի նկատմամբ 

Ամերիկացի հանրահայտ տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին՝ ընդգծելով Հայաստանի դեմ այդ երկրի ռազմական ագրեսիայի մասին: Այս մասին տիեզերագնացը գրել է իր թվիթերյան էջում:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչո՞ւ է Տիեզերագնացության միջազգային կոնգրեսն անցկացվում Ադրբեջանում՝ մի երկրում, որը մեղավոր է իր հարևան Հայաստանի դեմ վերջին ռազմական ագրեսիայի համար: Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է, այն Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկն ունի: Ես չեմ գնալու, իսկ եթե պատրաստվում ես գնալ, խնդրում եմ, վերանայիր՛՛:

Ռեյզմանը նաև նշել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերին: Նա ընդգծել է, որ այն դատապարտվել է Եվրոպական խորհրդարանի կողմից:

 

 

  • Կիսվել: