կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Հայտնի է Կիևի պայթյունների հետևանքով զոհերի և վիրավորների նախնական թիվը

Հայտնի է Կիևի պայթյունների հետևանքով զոհերի և վիրավորների նախնական թիվը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ չորս պայթյուններ են տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում` Վլադիմիրսկայա փողոցի շրջանում։

Այս տարածքում են գտնվում Զելենսկու և Ուկրաինայի ԱԱԾ գրասենյակները։

Կիևում դադարեցվել է մետրոյի աշխատանքը, բոլոր ստորգետնյա կայարանները աշխատում են որպես ապաստարաններ, հայտնել են Կիևի քաղաքապետարանից։

Կիևում գնդակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել են 12-ը, հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

Ամբողջ Ուկրաինայում գիշերվանից օդային տագնապ է հայտարարված։

  • Կիսվել: