Հայտնի է՝ ռուս պատգամավորի կողմից վրաերթի ենթարկված 6-ամյա երեխայի առողջական վիճակը
Նովոսիբիրսկի մարզում Սերգեյ Մամոնտովի կողմից վրաերթի ենթարկված վեցամյա երեխայի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին հայտարարել է Նովոսիբիրսկի մարզի առողջապահության նախարար Կոնստանտին Խալզովը։
Միջադեպից հետո Թաթարսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Յուրի Վյազովը հայտնել է, որ անձամբ իր հսկողության տակ է վերցնելու տուժած երեխային օգնություն ցուցաբերելու գործընթացը ։
Նովոսիբիրսկի մարզում տեղի ունեցած վթարի մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 30-ին։ Տեսահսկման տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է ամենագնացը մեծ արագությամբ շրջվում դեպի բակ ու վրաերթի ենթարկում երեխային։
Այնուհետև պարզվել է, որ մեքենան վարել է Թաթարսկի շրջանի պատգամավորների խորհրդի անդամ Սերգեյ Մամոնտովը։ «Եդինայա Ռոսիա»-ն հայտնել է, որ պատգամավորին խայտառակ կերպով կհեռացնեն կուսակցությունից։


